Վաճառվում է բազմաֆունկցիոնալ կոմերցիոն տարածք Կենտրոն վարչական շրջանում, Երվանդ Քոչար հասցեում, առաջին գծում։ Հարմար է ինչպես սեփական գործունեությունը ծավալելու համար, այնպես էլ կարող է դիտարկվել որպես ներդրումային գույք, վաճառվում է որպես գործող բիզնես՝ այս պահին տրված է երկարաժամկետ վարձակալության։ Շենքը եռահարկ է, ընդհանուր մակերեսը՝ 929 քմ, կոսմետիկ վերանորոգված, առկա են բոլոր կոմունիկացիաները։ Շենքի առաջին նկուղային հարկում գործում է ՍՊԱ կենտրոն, 1ին հարկում՝ գործող ռեստորան, երկրորդ հարկում՝ գրասենյակային տարածքներ են՝ ինչպես առանձնացված սենյակներ, այնպես էլ օփեն սփեյս, ունի նաև տեռռասա։ Առկա են բոլոր փաստաթղթերը, հատակագծերը թե ընդհանուր շենքի, թե առանձին հարկերի և սենյակների համար։ Տարածքում առկա են բոլոր կարևոր ենթակառուցվածքները։