Վաճառվում է շքեղ պենտհաուս Կենտրոն վարչական շրջանում, Աբովյան փողոցում, քաղաքի սրտում, Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ։ Ունի ընդարձակ, լուսավոր, բարձրորակ կահույքով կահավորված 3 ննջասենյակ և 1 ընդարձակ լուսավոր հյուրասենյակ, ունի 3 սանհանգույց, առկա է 6 մեծ և փոքր պատշգամբեր, որտեղից բացվում է շքեղ եռակողմ տեսարան դեպի քաղաք, Աբովյան և Պուշկին փողոցներ, Սախարով հրապարակ, շքեղ տեսարան ունի դեպի Մասիս սար։ Բնակարանի ընդհանուր մակերեսը՝ 200 քմ․ է, ունի դիզայներական վերանորոգում, մարմարե սալահատակ, իսպանական կահույք և բարձրորակ տեխնիկա: Բնակարանը վարձակալության է հանձնվում երկիր ժամանող պաշտոնյա հյուրերի համար, երկարաժամկետ և կարճաժամկետ հիմունքներով: Վաճառվում է մասնակի կահույքի և տեխնիկայի հետ միասին։