Վաճառք

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
 
Վաճառվում է 4 հարկանի սեփական տուն Նորք Մարաշ թաղամասում, Արմենակյան փողոցի շարունակության՝ գլխավոր 8-րդ փողոցից ընդամենը 120 մետր հեռավորության վրա։ Տունը տեղակայված է 565 քմ հողատարածքի վրա, շենքի ընդհանուր մակերեսը՝ 540 քմ, իսկ բարեկարգ պտղատու այգին՝ 400 քմ։ Տունը ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով՝ եռաֆազ հոսանք, գազ, խմելու ջուր և կոյուղի։ Առկա է անվտանգության համակարգ, տեսախցիկներ, հակահրդեհային ազդանշան, էլեկտրական փականով դուռ, ինչպես նաև հոսանքի գեներատոր և իտալական ջրի մինի պոմպակայան։ Ջեռուցումն իրականացվում է երկու գազի կաթսաներով, սենյակներում տեղադրված են օդորակիչներ։ Տունն ունի գեղեցիկ և խնամված այգի՝ թզի, նուշի, պնդուկի և այլ պտղատու ծառերով։ Այգում կա բացօթյա խոհանոց՝ քարե մանղալով և թոնրով, ինչպես նաև մեծ փայտե զրուցատեղի մինչև 24 անձի համար՝ լուսավորությամբ և հովացման համակարգով։ Կիսանկուղում առկա է խաղասրահ՝ թենիսով և բիլիարդով։ Այգում գտնվում է նաև նոր վերանորոգված, կարմիր տուֆով երեսպատված փոքրիկ հյուրատուն: Առաջին հարկում կա ընդարձակ սրահ՝ քարե բուխարիով, մեծ կահավորված խոհանոց, ինչպես նաև պատշգամբներ։ Գույքը հնարավորություն է տալիս նաև շենքի մակերեսը ավելացնել ևս մոտ 70 քմ։

Վաճառք

 
վաճառք
 
Կոդ
M02132
 
Գին
450000$
 
Գույքի տեսակ
սեփական տուն
 
Շինության տիպ
մոնոլիտ
 
Մակերես
540քմ
 
Հարկ
4 հարկանի սեփական տուն
 
Սենյակներ
12
 
Հասցե
Նորք Մարաշ թաղամասում Արմենակյան փողոց
 
 

Նմանատիպ գույք