Վաճառվում է երկհարկանի քարե առանձնատուն՝ Զովունի փողոցում:
Տան ընդհանուր մակերեսը կազմում է 240 քմ, իսկ հողատարածքը՝ 430 քմ։ Առանձնատունը ամբողջությամբ կապիտալ վերանորոգված է և կահավորված դիզայներական ոճով։
Խոհանոցը համալրված է կահույքով և անհրաժեշտ տեխնիկայով, ննջասենյակները՝ ամբողջական կահույքով։ Տանը տեղադրված են վարագույրներ, բոլոր ջահերը և լուսավորության համակարգը։ Առկա է մեծ պատշգամբ։
Բակում առկա է լողավազան, մեծ տաղավար, առանձին արտաքին սանհանգույց։ Տունը պարսպապատ է, ունի երկաթե մուտքի դուռ և երկաթե դարպաս։
Տունը չբնակեցված է և ամբողջությամբ պատրաստ է բնակվելու։
Հարմար է նաև օրավարձով վարձակալության համար՝ ապահովելով մոտ 300 ԱՄՆ դոլար օրական եկամուտ։