Օրավարձով է տրվում դիզայներական ոճով վերանորոգված բնակարան Կենտրոնում՝ Եկմալյան հասցեում։ Բնակարանը գտնվում է նորակառույց 10 հարկանի շենքի 2-րդ հարկում։ Ընդհանուր մակերեսը՝ 130 քմ, 3 սենյակ, 2 սանհանգույց։ Բնակարանը ամբողջությամբ կահավորված է և ապահովված է ապրելու համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով։ Առկա են ժամանակակից գույք և տեխնիկա, անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչ, Wi-Fi ինտերնետ, Smart TV, ընդարձակ և լուսավոր սենյակներ, կահավորված խոհանոց՝ անհրաժեշտ տեխնիկայով և սպասքով, մշտական տաք և սառը ջուր, բաց պատշգամբ, վերելակ և անվտանգ ու խնամված շենք։ Շենքը գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում, մոտակայքում են սրճարաններ, ռեստորաններ, խանութներ, զբոսայգիներ և ժամանցի վայրեր։ Հիանալի տարբերակ է ինչպես հանգստի, այնպես էլ գործնական այցերի համար :